«Հնչող ձայներ»

Այս ժողովածուն պարունակում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մարտիկների բանաստեղծություններն ու հակիրճ  կենսագրականները

Գիրքը հրատարակվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության (ՀՀԿՄՄ) երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ: Գաղափարը ծնվել էր պատերազմի օրերին:

ՀՀԿՄՄ հիմնադրամի նախագահ, կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանն ասել է․ “Միշտ ասում ենք, որ ազգի սերուցքը գնաց, այդ 18-20 տարեկանները մեր վաղվա ստեղծագործողներն էին, երաժիշտները, նկարիչները,

գրողները:”

“Համազգային”ի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը գրել է․ “Նրանք մեզ պատգամում են արժանապատվորեն շարունակել իրենց գործը և հաղթական ավարտին հասցնել այն։ Լսե՜նք նրանց խոսքը և հավատա՜նք, որ իրենք մեզ հետ են, որ բոլոր անմահների հետ շարունակվում է երթը դեպի Հայոց մեծ երազանքի գալիքը”

 

Սոյն տպագրութիւնը հովանաւորել են
Արեւիկ եւ Արմեն Գաբրիէլեան (ԱՄՆ)՝
ի յիշատակ հայրենանուէր
Դոքթոր Արա Գաբրիէլեանի
(1943-2015, Նիւ Եորք)

 

 

 

 

Comments are closed.